Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵՄ-ն կքննարկի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը

ԵՄ-ն կքննարկի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում կայացած հանդիպմանը ԵՄ արտգործնախարարները հայտարարել են Բելառուսի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության շարունակական հետապնդման և պատժամիջոցների հետագա ընդլայնման հարցով քննարկումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին  ասուլիսում տեղեկացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Ինչ վերաբերում է Բելառուսին, իշխանությունների կողմից բռնաճնշումները և քաղաքացիական հասարակության և քաղաքացիների վրա շարունակվում են: Մենք կքննարկենք հետագա պատժամիջոցների ընդունումը, իսկ այդ ընթացքում կաջակցենք բելառուս ժողովրդին և ժողովրդավարության նրա օրինական պահանջին », - ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am