Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին եւ փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երեւան ու Բաքու. դրանով, փաստորեն, սկսվեց ղարաբաղյան շարժումը:

-1907 թ. փետրվարի 20-ին ծնվել է Հովհաննես Մամիկոնյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ.՝ 1970 թ.):

-1936 թ. փետրվարի 20-ին մահացել է Ալեքսանդր Թամանյանը՝ հայ ճարարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարտապետ (1926), հայ նոր ճարտարապետության հիմնադիր: Թամանյանի նախագծած խոշորագույն կառույցներն են Կառավարական տունը եւ Ժողտունը՝ օպերայի եւ բալետի պետական թատրոնը: Թամանյանն աշխատել է ինչպես մայրաքաղաքի տասնյակից ավելի ճարտարապետական կառույցների` հիվադանոցների, գրադարանների (օրինակ՝ Հայաստանի ազգային գրադարանի), ինստիտուտների, թատրոնների, վարչական շենքերի, այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքների քաղաքաշինական նախագծերի վրա։

-2007 թ. փետրվարի 20-ին մահացել է Զահրատը՝ արեւմտահայ բանաստեղծ (ծնվ.՝ 1924 թ.):

-1872 թ. փետրվարի 20-ին Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:

-1980 թ. փետրվարի 20-ին ծնվել է Արթուր Աբրահամը՝ հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է գալիս Գերմանիայում:

-1921 թ. փետրվարի 20-ին ծնվել է Միհրան Երկաթը՝ հայ օպերային երգիչ, բարիտոն (մահ.՝ 1986 թ.):

-1928 թ. փետրվարի 20-ին ծնվել է Գեւորգ Արշակյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ:

-1938 թ. փետրվարի 20-ին ծնվել է Միքայել Ախտյանը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am