Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը հետ Է կանչել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու պահանջը

ԱՄՆ-ը հետ Է կանչել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ծանուցել Է, որ Միացյալ Նահանգները հետ Է կանչում Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի վերսկսման պահանջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար դեսպան Միլսն այսօր նամակ Է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Միացյալ Թագավորության (փետրվարին նախագահում Է ԱԽ-ում) մշտական ներկայացուցչին, որում փոխվել Է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերականգնման հարցի շուրջ նախորդ վարչակազմի դիրքորոշումը»,-հայտարարել Է նա: Դիվանագետի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ը հաստատում Է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը մնում Է ուժի մեջ: Նա նշել Է, որ նամակն ուղարկվել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր անդամներին եւ «ուժի մեջ Է մտել»:

2020 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի նախկին վարչակազմի պետքարտուղար Մայք Փոմպեոն փորձել Է Անվտանգության խորհրդում նախաձեռնել հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգ, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւով չեղարկվել Էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից (ԳՀՀԾ) հետո: Փոմպեոն ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահի անունով նամակում իր առաջարկությունը պատճառաբանել Է Իրանի կողմից համաձայնագրի պայմանների խախտմամբ, որից Միացյալ Նահանգները միակողմանի կարգով դուրս Էր եկել 2018 թվականին: Պատժամիջոցների մասին առաջարկության հետկանչումը համընկել Է Վաշինգտոնի համաձայնության հետ, որը վերաբերում Է ԳՀՀԾ-ի վերականգման հարցի շուրջ Իրանի հետ ամբողջ մասշտաբով հանդիպմանը մասնակցելու ԵՄ-ի առաջարկությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am