1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օրինապահ հարկ վճարողները կունենան էական արտոնություններ մաքսային ուղղությամբ. ՊԵԿ

Օրինապահ հարկ վճարողները կունենան էական արտոնություններ մաքսային 
ուղղությամբ. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի օրինապահ հարկ վճարողների գործունեությունը կդիտարկվի ոչ միայն հարկային, այլև մասքային մարմինների կողմից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասոլիսում ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը նշեց, որ օրինապահ հարկ վճարողներին կտրամադրվեն էական արտոնություններ, միևնույն ժամանակ պահանջվող չափանիշները կլինեն խիստ ու բարձր:

«Կարող եմ վստահեցնել, որ թե նորմուծողները, թե արտահանողները, դառնալով օրինապահ հարկ վճարող, էականորեն կբարելավեն ընթացիկ պրոցեսները»,- ասաց Մնացական Շարաֆյանը:

Թե կոնկրետ ինչ արտոնություններ կստանան օրինապահ հարկ վճարողները, դեռ ՊԵԿ ներկայացուցիչը չի շտապում փակգծեր բացել, միայն նշեց, որ, օրինակ, կունենան բեռները շատ ավելի արագ բացթողելու հնարավորոթյուն, ու դա կարվի ավտոմատ կերպով, երբ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]