Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 13 447 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 13 447 դեպք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել Է 13 447-ով՝ մինչեւ 4 125 598, փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդների թվի աճը կազմել Է 0,33 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 382 360 մարդ: Կորոնավիրուսից հետո դուրս գրված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 18 730-ով՝ մինչեւ 3 661 312: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, ավելացել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 88,8 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 480-ով՝ նախոր օրվա 467-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 81 926 հիվանդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 1,99 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am