Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին  

«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»  կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ենթադրվում է, որ վաղը կհավաքվի քաղխորհուրդը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու: Որոշումը կկայացվի վաղը»,- նշել է Կոբախիձեն:

Փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am