ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Retro Jazz խորագրով համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում:
Երեկոյին հնչելու են
Դյուկ Էլլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները:
«Ամեն նորը լավ մոռացված հինն է.
հետադարձ հայացք անցյալին եզակի հնարավորությունները, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ»,- ասվում է նվագախմբի տարածած հաղոñդագրության մեջ: