Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Վարչապետի որոշմամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում փոփոխություններ են կատարվել

Վարչապետի որոշմամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում 
փոփոխություններ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման մեջ մասնավորապես ասված է, որ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին կփոխարինի ներկա ղեկավար Արսեն Թորոսյանը, Սրբուհի Գալյանին՝ Արմեն Հովհաննիսյանը, Երվանդ Խունդկարյանին՝ Լիլիթ Թադևոսյանը:

Որոշմամբ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը կփոխարինվեն «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով, կհանվեն «Նաիրա Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը, «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերից առաջ կլրացվեն «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,» բառերով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]