Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Շիրակի մարզում այս պահի դրությամբ ավերածության վերաբերյալ ահազանգ չի ստացվել

Շիրակի մարզում այս պահի դրությամբ ավերածության վերաբերյալ ահազանգ չի 
ստացվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժի հետևանքով Շիրակի մարզում ավերածության վերաբերյալ որևէ ահազանգ այս պահի դրությամբ չի ստացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը:

«Շիրակի մարզպետի հանձնարարությամբ՝ մեր համապատասխան վարչության աշխատակիցները կապ են հաստատել մարզի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի ճշտեն ահազանգեր կան, թե ոչ: Այս պահի դրությամբ որևէ ահազանգ, որևէ մտահոգիչ փաստ չի արձանագրվել»,-ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիի փրկարար ծառայությունը ևս որևէ մտահոգիչ ահազանգ չի ստացել:

ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարություն  սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am