Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 192 նոր դեպք, առողջացել է 104 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 192 նոր դեպք, առողջացել է 104 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 192 նոր դեպք, առողջացել է 104 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Մեկ օրում կատարվել է 2704 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 679135-ի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169022 դեպք, որոնցից 160942-ն` առողջացած, 3140-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4151 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 789 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am