Արցախ

Արցախում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է ավելի քան 40 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Արցախում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է ավելի քան 40 տոկոսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նախորդ տարվա համեմատ՝ 2021 թվականին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 41,5 տոկոսով՝ 47 հազար 407 գլխից, հասնելով՝ 19 հազար 679-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են Արցախի վիճակագրական ծառայությունից:

Ըստ վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկագրի՝ Արցախում խոշոր եղջերավորների ամենամեծ գլխաքանակը՝ 2020 թվականի հունվարի դրությամբ, արձանագրվել է Քաշաթաղի շրջանում՝ 11 հազար 39, իսկ Հադրութի շրջանը՝ 8 հազար 678 անասնագլխաքանակով, երկրորդ տեղում է: Մանր եղջերավոր անասունների գլխաքանակն Արցախում 2021 թվականի դրությամբ կազմել է 27 հազար 833 գլուխ՝ նախորդ տարվա 65 հազար 462-ի փոխարեն: Ըստ շրջանների՝ մանր եղջերավորների ամենամեծ գլխաքանակն անցած տարի նույնպես գրանցվել է Քաշաթաղի շրջանում՝ 20 հազար 544 գլուխ, իսկ Հադրութի շրջանը երկրորդ տեղում՝ 16 հազար 665 մանր եղեջերավորների գլխաքանակով: Թռչունների թիվը նվազել է 47,5 տոկոսով՝ 365 հազար թևից հասնելով 173 հազար 480-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում