Արցախ

Արցախի Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել. քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ

2 րոպեի ընթերցում

Արցախի Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել. քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել և կանգնեցված է իր տեղում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:

«Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են պարունակում: Քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է դեռևս անցած տարվա սեպտեմբերի 26-ին, և քանդակագործը նույնիսկ չի հասցրել ավարտել աշխատանքը: Այժմ նրա հետ քննարկվում է արձանն ավարտուն տեսքի բերելու հարցը: Քանդակագործը տեղում կիրականացնի աշխատանքը՝ թե արվեստանոցում, ինքն է որոշելու: Ինչ վերաբերում է Մարտունիում կանգնեցված Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ այս օրերին լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ տեղեկություններին, ապա դրանց հարկ չեմ համարում հետևել: Խորհուրդ կտամ հեռու մնալ արձանի վերաբերյալ անհարկի շահարկումներից»,- ասաց Մարտունու քաղաքապետը՝ հավելելով, որ արձանի տեղի վերաբերյալ առկա է Մարտունու ավագանու որոշումը:

Մարտունու ավագանու անդամ Նվեր Դադամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Նժդեհի արձանի ապամոնտաժված չլինելը փաստող թարմ տեսանյութ և լուսանկարներ՝ «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ» մակագրությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում