Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գազի պայթյունն ամբողջովին ավերել Է սուպերմարկետի շենքը Վլադիկավկազում

Գազի պայթյունն ամբողջովին ավերել Է սուպերմարկետի շենքը Վլադիկավկազում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի պայթյունն ամբողջովին ավերել Է «Մագնիտ» սուպերմարկետի շենքը Վլադիկավկազի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է լրատվական աղբյուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախնական տվյալներով՝ գազի պայթյունի հետեւանքով Գագկաեւի փողոցում ամբողջությամբ ավերվել Է «Մագնիտ» սուպերմարկետի երեքհարկանի շենքը: Նախնական տվյալներով՝ ներսում եղել Է միայն պահակը, նա զոհվել Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ պայթյունի պատճառով վնասվել են մերձակայքում գտնվող բնակելի տների ապակիները, ոչ ոք չի տուժել:

Հյուսիսային Օսիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունում «Ինտերֆաքս»-ին հաստատել են «Մագնիտ»-ում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը: Հնարավոր Է՝ տուժածներ կան:

Պահակը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել Է, որ պաթյունի պատճառը կարող Էր լինել գազի սարքավորման վնասվածքը: Խանութի շենքում այցելուներ չեն եղել:

«Խանութն աշխատում Է 09:00-ից: Ներսում եղել Է միայն պահակը եւ, հնարավոր Է, վաճառողներից մեկը, դա այժմ պարզվում Է: Նրանց ավերակների տակ գտնել չի հաջողվել, հնարավոր Է՝ զոհվել են»,-ասել Է աղբյուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am