Հասարակական

Պետական դավաճանության համար՝ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Պետական դավաճանության համար՝ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինօրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:

«Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանըկամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը և կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև մի շարք այլ դեպքերը, այսինքն՝ պետական դավաճանության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- նշել էրԱզգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Նահայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրնէ, և, բնականաբար, ամենածանր հանցանքը պետք է ունենա ամենածանր պատիժը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց 109 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում