Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում դեկտեմբերից մինչ օրս առկա իրավիճակը

Պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում դեկտեմբերից մինչ օրս առկա 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեկտեմբերից մինչ օրս որևէ միջադեպ չի ֆիքսվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Դեկտեմբերից մինչ օրս մենք շփման գծում չունենք սպանություն, մեկ վիրավորում ունենք Շուշիում: Որևէ միջադեպ չի ֆիքսվել: Զինադադարի խախտում եղել է, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում: Բոլոր դեպքերը մենք ֆիքսում ենք, եթե ԼՂ հատվածում է լինում, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին»,- ասաց Հարությունյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ այդ անկանոն կրակոցների հարցը բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]