Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.8%-ով

Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային 
փոխարժեքը աճել է 8.8%-ով

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2021-ի հունվարին կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020-ի հունվարի համապատասխան ցուցանիշից (479.2 դրամ):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա հունվարին 2020-ի դեկտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 2.2% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա հունվարին 2019-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել է, համապատասխանաբար, 1.4% և 0.2%-ով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am