Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Մայիս

Հայաստանում ստեղծված թոքերի արհեստական շնչառության 5 սարք արդեն պատրաստ է կլինիկական փորձարկումների

Հայաստանում ստեղծված թոքերի արհեստական շնչառության 5 սարք արդեն պատրաստ 
է կլինիկական փորձարկումների

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոքերի արհեստական շնչառության 5 սարք արդեն պատրաստ է, շուտով կանցկացվեն կլինիկական փորձարկումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով թոքերի արհեստական շնչառության սարքերի ֆինանսավորման նախագծին:

«5 այդպիսի սարքեր արդեն իսկ մշակվել են: Դրանք, կարելի է ասել, արդեն իսկ փորձարկումների փուլն անցել են, և կլինիկական փորձարկումների անհրաժեշտություն կա: Հայաստանում նմանատիպ բարդ սարքավորումներ, հատկապես բժշկական սարքաշինության ոլորտում, համենայնդեպս ինձ հայտնի չէ, որ մշակվել են: Դրանք բարդ կոմպլեքս համակարգեր են, և այդպիսի գիտելիքի յուրացումը Հայաստանում բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց նախարարը:

Արշակյանի խոսքով՝ ընկերությունը, որը հաղթել էր մրցույթում, մասնակցել է NASA-ի  Jet Propulsion Laboratory-ի կողմից մշակված ծրագրային համակարգի լինցենզավորման մրցույթին: Եվ շուրջ 42 երկրների 330 ընկերություններից հաղթել են 28-ը, որոնցից մեկն էլ եղել է այդ ընկերությունը: Նախարարի խոսքով՝ դրա հիման վրա հնարավոր է եղել այս սարքը պատրաստել Հայաստանում: 5 նմուշներն առաջիկայում առանձին միջոցառմամբ կներկայացվեն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ