Հասարակական

Երևանի քաղապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է աննախադեպ քանակությամբ դիմումներ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է աննախադեպ քանակությամբ դիմումներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է 27 հազար դիմում, սա աննախադեպ քանակ է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդադառնալով շինարարական թույլտվությունների գործընթացի դանդաղ ընթանալու խնդրին:

«Բնականաբար, մեր ճարտարապետական վարչությունն աշխատում է լարված և մեծ ծավալի աշխատանք է տանում: Ես հայցում եմ մեր բնակիչների ներողամտությունը, քանի որ ինչքան էլ մեծացնենք մեր հաստիքացուցակը, հնարավոր չէ միանգամից բոլոր 27 հազարին սպասարկել: Բայց շատ ինտենսիվ աշխատում ենք, որ վերջանական ի մի բերենք հաստիքացուցակի փոփոխությունը այդ ոլորտում»,- ասաց Մարությանը:

Երևանի քաղաքապետը նաև հիշեցրեց կառուցապատողներին, որ Երևան քաղաքը կառուցապատման որոշակի կանոններ ունի:

«Շատ լավ կլիներ, որ բոլոր կառուցապատողների ցանկությունները կատարվեին, բայց այդ ցանկությունները պետք է համընկնեն մեր գլխավոր հատակագծի, ձևավորման պլանի հետ»,- եզրափակեց Մարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում