Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների 
հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 8-ին հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին և հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողություններն՝ անհայտ կորածների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկությունները հավաքելու, համադրելու, քարտեզագրելու և գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Ի պատասխան ներկայացված հարցադրումների՝ Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է նաև, որ քննություն է ընթանում մի շարք գործերով։ Նախարարը վստահեցրել է, որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրեական գործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ գործընթացն իրավական դաշտում է և անհրաժեշտ է սպասել քննության ավարտին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]