Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 12սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 12սմ-ով

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 12սմ-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի կենտրոնը:

«Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով»,- ասված է հաղորդագրությունում:

Արփա-Սևան ջրատարով փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում` Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.392մլն խմ, իսկ հունվարի 1-ից փետրվարի 7-ը ներառյալ՝ 13.177մլն խմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am