Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հրդեհ Կարախանյան փողոցում. տուժածներ չկան

Հրդեհ Կարախանյան փողոցում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 7-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցում այրվում է ավտոտնակ՝ վրան շինություն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարախանյան փողոցի թիվ 38/4 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության 2-րդ հարկում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։20-ին, մարել՝ 22։44-ին։ Մոտ 20 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am