Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արոնյանը Opera Euro Rapid մրցաշարում առայժմ 5-րդն է

Արոնյանը Opera Euro Rapid մրցաշարում առայժմ 5-րդն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցաշարային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարում գրոմայստերներն անցկացրեցին ևս 5 պարտիա: Արոնյանը երկու խաղ ավարտեց հաղթանակով, երկուսը` ոչ-ոքի և մեկում պարտություն կրեց: 10 հնարավորից հավաքելով 5,5 միավոր հայ գրոսմայստերն այժմ մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարն կրկին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նորվեգացին ունի 7 միավոր:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am