ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1834 թ. փետրվարի 8-ին ծնվել է Դմիտրի Մենդելեեւը՝ ռուս գիտնական-հանրագետ, քիմիկոս, ֆիզիկաքիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, տնտեսագետ, նավթային մասնագետ, չափագետ, սարքաշինարար, տեխնոլոգ, բազմակողմանի գիտնական, ուսուցիչ, գյուտարար։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Ս. Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը՝ բնագիտության հիմնական օրենքներից մեկը։ Թողել է մոտ 500 տպագիր աշխատություն, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից։
-1877 թ. փետրվարի 8-ին ծնվել է Ստեփան Քափանակյանը՝ հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ, Վրաստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1941 թ.)։
-1879 թ. փետրվարի 8-ին կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների:
-1883 թ. փետրվարի 8-ին ծնվել է Ջոզեֆ Շումպետերը՝ ավստրիացի եւ ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքականագետ եւ տնտեսագիտական մտքի պատմաբան (մահ.՝ 1950 թ.):
-1724 թ. փետրվարի 8-ին Սանկտ Պետերբուրգում Պետրոս I-ի հրամանով հիմնվեց Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:
-1828 թ. փետրվարի 8-ին ծնվել է Ժյուլ Վեռնը՝ ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, նաեւ աշխարհագետ (մահ.՝ 1905 թ.):
Մ. Ա.