Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված 
հումանիտար իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ քննարկել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ժան Ասելբորնին՝ պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am