Անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղի վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի մասնաճյուղի վրա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ հանցագործին հաջողվել է բռնել:
«Ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ հանցագործություն է կատարվել Սունդուկյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղում: Հանցագործին բռնել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և քննչականի աշխատակիցները»,- հայտնեցին ոստիկանությունից: