ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է առաջիկայում առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ
1 րոպեի ընթերցում
![ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է առաջիկայում առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1042527.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Քննարկումները [այցի կազմակերպման վերաբերյալ] շարունակվում են: Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է նա:
2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը: