Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցում մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ բողոքի ակցիա են իրականացնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյանի թիվ 1 դպրոցում մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ բողոքի ակցիա են իրականացնում` Քարմիլե Առաքելյանին տնօրեն նշանակելու դեմ:
Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը, նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ: Դպրոցում լարված իրավիճակը թուլացնելու համար դպրոց են ժամանել ոստիկանության աշխատակիցները:
Ավելի վաղ դպրոցի «Ֆեյսբուքի» էջում տեղադրված էր տեղեկություն, որ, Քարմիլե Առաքելյանի հաղորդմամբ, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին: