Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՂ է հասցվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին. սկսվել է պատվաստումների 2-րդ փուլը

ԼՂ է հասցվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին. սկսվել է 
պատվաստումների 2-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահ զորախմբի ռազմաբժիշկները արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահներին «Սպուտնիկ-V»-ով պատվաստելու երկրորդ փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին։ Այդ թիվը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։ Պատվաստանյութը առաքվում է հատուկ թերմոկոնտեյներներով, որոնք ապահովում են փոխադրման ժամանակ պատվաստանյութի անվտանգությունը։

Պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին և երկրորդ բաղադրիչներով պատվաստվելու ժամկետները:

Առաջին պատվաստանյութը ստացել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Հետագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժիշկների արտագնա բրիգադները ռուս խաղաղապահ զորախմբի անձնակազմի պատվաստում կիրականացնեն, որը խնդիրներ է կատարում 27 դիտակետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]