Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղեցիկ համերգային ծրագրով կնշի սիրո տոնը  

Ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղեցիկ համերգային ծրագրով կնշի սիրո տոնը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 13-14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա «Սեր» համերգային ծրագրով՝ շնորհավորելով բոլոր սիրահարների տոնը:

«Կատարիր բացառիկ սիրո խոստովանություն մեր քաղաքի ամենագեղեցիկ և պատմական շենքում: Նվագախումբ, աշխարհահռչակ երգիչներ, փայլուն համերգային ծրագիր և շամպայնի բաժակների զրնգոց։ Շտապիր ձեռք բերել քո տոմսը դեպի սիրո աշխարհ։ Փետրվարի 13-ին կամ 14-ին հագիր ամենագեղեցիկ երեկոյան զգեստդ և շտապիր Արամ Խաչատրյան համերգասրահ։ Երեկոյի բացման զանգերը կհնչեն ուղիղ 19:00-ին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Համերգային ծրագրի մենակատարներն են սոպրանոներ Լիանա Ալեքսանյանը, Նինա Մինասյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Օլիվեր Վիդերը (Գերմանիա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am