Արցախ

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին

1 րոպեի ընթերցում

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է Արցախում կենսագործունեության լիարժեք վերականգմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանն ու անխափան աշխատանքին վերաբերղ հարցեր:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Նախարար Հայկ Խանումյանը հունվարի 21-24-ին աշխատանքային այցով եղել է Մոսկվայում: «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ նա հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ռուս գործընկերների, ինչպես նաև հասարակական մի շարք նախաձեռնությունների ղեկավարների հետ, որոնք Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպումների ընթացքում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը նշել է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի և հումանիտար կենտրոնի գործունեության արդյունավետությունը Արցախում անվտանգության, խաղաղ կենսագործունեության վերականգնման ու ապահովման գործում»,- հայտնել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում