Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մինասյանը պաշտոնապես գլխավորեց ղազախական «Տարազ»-ը

Մինասյանը պաշտոնապես գլխավորեց ղազախական «Տարազ»-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորեց ղազախական «Տարազ» ֆուտբոլային ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում  է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի մասնագետն արդեն իսկ  հանդիպել է ակումբի ֆուտբոլիստների հետ և հույս հայտնել, որ նրանց համագործակցությունը կստացվի:

Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ «Փյունիկ»-ում, «Արարատ-Արմենիա»-ում և Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն:

Նա եղել է նաև ղազախական «Տոբոլ»-ը մարզիչը: Ղազախական թիմի ղեկը նա ստանձնել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am