Հասարակական

Քոչարյանի գործով դատական նիստում ավարտեց դատավորի բացարկի միջնորդության քննարկումը

2 րոպեի ընթերցում

Քոչարյանի գործով դատական նիստում ավարտեց դատավորի  բացարկի միջնորդության քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց պաշտպանական կողմի ներկայացրած բացարկի միջնորդության քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական ակտը կհրապարակվի փետրվարի 3-ին, ժամը 12:00-ին։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբանը նշեց, որ նիստերից մեկի ընթացքում դատավորը, առանց թույլտվության, հրապարակել է իր պաշտպանյալի կնոջը վերաբերող բժշկական գաղտնիք, ինչի կապակցությամբ նա դիմել է դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն մերժում է ստացել։ Ըստ պաշտպանի՝ դատավոր Դանիբեկյանը կողմնակալ վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ և կաշկանդված է դատախազությունից ու ՀՔԾ-ից։

Մեղադրող կողմի գնահատմամբ՝ այս միջնորդությունը պետք է թողնել առանց քննության, քանի որ կրկին արձանագրվում է պաշտպանության կողմի իրավունքի փաստը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանի համոզմամբ՝ պաշտպանական կողմի այս մարտավարությունը ծառայեցվում է ոչ թե դատավարական նպատակների, այլ՝ դատական նիստերը տապալելու համար:

Ըստ նրա՝ դատական քննությունը 18 ամիս գտնվում է նախապատրաստական փուլում և առաջ չի գնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում