Հասարակական

Դավիթ Գալստյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Գալստյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց  ԱԱԾ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Դավիթ Գալստյանին (հայտնի է «Պատրոն Դավո» մականունով) կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասինհայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որառանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Գալստյանինմեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում