Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՌԴ կառավարությունն առաջարկել է ուժեղացնել ԵԱՏՄ-ից միգրանտների հոսքի հսկողությունը

ՌԴ կառավարությունն առաջարկել է ուժեղացնել ԵԱՏՄ-ից միգրանտների հոսքի 
հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կառավարությունը Պետդումա օրինագիծ Է ներկայացրել, որով առաջարկվում Է առանց այցագրի Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտներին պարտադրել, որպեսզի նրանք կենսաչափական տվյալներ հանձնեն եւ բուժզննում անցնեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազան:

Ինչպես ասվում Է պարզաբանական գրության մեջ, օտարերկրյա քաղաքացիների մի շարք կատեգորիաներ կարող են երկար ժամանակ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվել առանց դակտիլոսկոպիկ գրանցման եւ բուժզննման:

Դրանցից առավել մեծաթիվը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիներն են. 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ այդպիսիների թիվը երկրում կազմել Է շուրջ 2,5 միլիոն:

Նախարարների կաբինետի կարծիքով, միգրանտների առողջական վիճակի հսկողության թերատությունը եւ վտանգավոր հիվանդություններով անձանց նկատմամբ գործողությունների արդյունավետ ալգորիթմերի բացակայությունն զգալիորեն մեծացնում են Ռուսաստանի տարածքում վարակների թափանցման եւ տարածման ռիսկը:

Բացի այդ, կենսաչափական անձնական տվյալներով նույնականացման հնարավորությունների բացակայությունը զգալիորեն դժվարացնում Է երկրում գտնվելու (կեցության) անցանկալիության եւ Ռուսաստան մուտքի անթույլատրելիության մասին որոշումների իրագործումը, ինչպես նաեւ դժվարացնում Է այն անձանց հայտնաբերելու աշխատանքը, որոնք գտնվում են հետախուզման մեջ, մասնակից են ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը, ամենից առաջ, օտարերկրյա քաղաքացիների կողմից իրենց տեղակայման տվյալների փոփոխությունների եւ նոր անձնական տվյալներով կրկնակի մուտքի պատճառով, նշվում Է փաստաթղթում:

Օրինագիծը նախատեսում Է, որ պարտադիր պետական դակտիլոսկոպիկ գրանցումը եւ օտարերկրյա քաղաքացիների լուսանկարումն անցկացվեն մեկ անգամ: Առաջարկվում Է նշված ընթացակարգերն անցնելուց ազատել ժամանողների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ անգործունակ կամ սահմանափակ գործունակությամբ այն անձանց, որոնց տարիքը տասնութի չի հասել, եւ վաթսունհինգ տարեկան դարձած տղամարդկանց, ինչպես նաեւ վաթսուն տարեկան դարձած կանանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am