1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում վերականգնվել է ավելի քան 300 բնակելի տուն

Արցախում վերականգնվել է ավելի քան 300 բնակելի տուն

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են ստուգել Արցախի բնակելի ֆոնդը եւ սոցիալական ենթակառուցվածքները:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Փրկարարները ստուգել են Մարտունու շրջանի Կարմիր բազար բնակավայրի 15 մասնավոր բնակելի տների վերականգնման ընթացքը: Շինարարները վերանորոգում են տների տանիքները, տեղադրում նոր պատուհաններ և դռներ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերականգնվել են ավելի քան 300 օբյեկտներ: Աշխատանքներում ներգրավել է 85 շինարարական կազմակերպություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տարածաշրջանում ակտիվ գործունեություն են ծավալում նաև ՌԴ ԱԻՆ հոգեբանները։ Օրերս նրանք պարապմունքներ են անցկացրել Արցախի պետական համալսարանի դասախոսական կազմի հետ ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները զարգացնելու ուղղությամբ:

Նման պարապմունքներն ուսումնական հաստատություններում անցկացվում են 2020 թվականի դեկտեմբերի 17-ից: Այս պահին կազմակերպվել է 8 դաս, որոնց մասնակցել են դպրոցների 245 ուսուցիչներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]