Արցախ

Արցախում ռուս ականազերծողներն ավելի քան 15 հազար պայթյունավտանգ զինամթերք են հայտնաբերել 

2 րոպեի ընթերցում

Արցախում ռուս ականազերծողներն ավելի քան 15 հազար պայթյունավտանգ զինամթերք են հայտնաբերել 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են իրականացրել ավելի քան 123 հեկտար տարածքի վրա՝ հայտնաբերելով մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Լեռնային Ղարաբաղում «Առաջնորդ» կենտրոնի ականազերծող խումբը ներկայում աշխատանքները շարունակում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 15 հազար զինամթերք: Ընդ որում՝ հայտնաբերվել է ավելի քան 6,8 հազար հրետանային արկ և 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝ ավելի քան 730 ականանետային արկ ու ավելի քան 1100 նռնակ:

Միայն հունվարի 29-ի օրվա ընթացքում ականազերծողները հայտնաբերել են 115 պայթյունավտանգ առարկա, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի բնակչությունից»,- հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նշելով, որ տեղի բնակիչներն աջակցություն են ցուցաբերում գերատեսչության աշխատակիցներին՝ տեղեկատվություն հաղորդելով պայթյունավտանգ առարկաների գտնվելու հնարավոր վայրերի մասին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում