Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Վերջին շրջանում տարածում են գտնում բանակին առնչվող մտացածին և իրական հիմք չունեցող նյութեր. ՊԲ

Վերջին շրջանում տարածում են գտնում բանակին առնչվող մտացածին և իրական հիմք 
չունեցող նյութեր. ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ վերջին շրջանում համացանցում կրկին տարածում են գտնում բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն որևէ իրական հիմք, ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը.

«Մասնավորապես, համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը:

Հաշվի առնելով ժողովրդի զգայունությունը բանակին առնչվող ցանկացած նորության նկատմամբ՝ կրկին հավաստում ենք, որ բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել, պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը /նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ/ պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:

Մեր գործընկերներին ու համաքաղաքացիներին խնդրում ենք փոքր ինչ ավելի պատասխանատու լինել սեփական խոսքի նկատմամբ: Հաշվի առնելով, որ նման ստահոտ լուրերի տարածումը բնավ չի նպաստում հայրենիքի պաշտպանունակության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ