Հայտնի է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի մեկնարկի օրը
15:30, 29 Հունվար 2021
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղդամի շրջանում հունվարի 30-ին կսկսի աշխատել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:
«Կենտրոնը գործունեությունը կսկսի արդեն վաղը» - նշել է աղբյուրը:
Աղբյուրը հայտնել է, որ դիտարկումն իրականացվելու է նաեւ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, կենտրոնում ընդգրկված են 60 ռուս եւ 60 թուրք զինծառայողներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում