Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հարկեր քիչ վճարելու համար բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն աճել է. ՊԵԿ-ն ընդունում է մարտահրավերը

Հարկեր քիչ վճարելու համար բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն աճել է. ՊԵԿ-ն ընդունում 
է մարտահրավերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն արճել է, ՊԵԿ-ն այդ ուղղությամբ իրականացնում է խիստ վերահսկողական գործընթացներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ այդ ուղղությամբ իրականացված միջոցառումների թվաքանակն աճել է 97,7 տոկոսով, իսկ փոխկապակցված ճանաչված տնտեսավարող սուբյեկտների թվաքանակը՝ 122,4 տոկոսով։ Մասնավորեապես, 87 դեպքով հիմնավորվել է, որ թվով 258 հարկ վճարող գործունեություն է իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։  2019 թ.  44 դեպքով թվով 116 հարկ վճարողներ են ճանաչվել փոխկապակցված:

«Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տարել և տրամադրված ենք նույն ոգով շարունակել 2021 թվականին: Կազմակերպությունների անուններ չեմ հնչեցնի: Ասեմ, որ եղել են դեպքեր, երբ խոշոր բիզնեսն է գնացել նման քայլի, որը հիմնականում խնդիր ունի ծախսերի հետ կապված: Արհեստական ստեղծում են մի քանի կազմակերպություններ, որպեսզի ծախսերի վերաբերյալ փաստաթղթեր ստանան և շահութահարկի հաշվետվությունում այդ ծախսերն արտացոլեն և պակաս հարկեր վճարեն»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Անդրադառնալով հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու այլ  եղանակներին՝ ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ դրանք ամենատարբեր բնույթի են: Օրինակ, մանրածախ առևտուր իրականացնող տնտեսավարողներն իրենց գործունեությունը կազմակերպում են մի քանի խանութներում: Եվ, որպեսզի այդ բոլոր խանութների շրջանառության հանրագումարը չգերազանցի շրջանառության հարկով հարկման շեմը, ապա յուրաքանչյուր խանութի գործունեությունը կազմակերպվում է ազգականի կամ վարձու աշխատողի անվամբ գրանցված ձեռնարկատրիրոջ, միգուցե, հիմնադրված ՍՊԸ-ի միջոցով: ՊԵԿ-ը կատարում է ծածկագրված, գաղտնի օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ փորձնական գնումներ, զեղչի քարտերի, սոցիալական ցանցերում բիզնեսի էջերի ուսումնասիրություն և այլն: Բիզնեսի «հնարամտությունները» բացահայտելուն հաջորդում են իրավական գործընթացներ:

«Մեկ այլ տարածված երևույթի մասին կուզեի խոսել, որն ավելի շատ 2020 թվականին է դրսևորվել: Խոսքը շինարարության ոլորտի մասին է: Այս ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներն իրենց վարձու աշխատողներին, օրինակ, ասենք, զոդողին, ներկայացնում են որպես անհատ ձեռնարկատեր, ձևական կնքում են ծառայությունների մատուցման պայմանագիր, հետո զոդողը ծառայությունների մատուցման հաշիվներ է դուրս գրում այս կազմակերպությանը: Երբ մենք ուսումնասիրում ենք, պարզվում է, որ, օրինակ զոդողը տեղյակ էլ չէ, որ ինքը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր, որ իր անունով հարկային մարմին է ներկայացվում հաշվետվություններ և այլն»,- ասաց  Վահան Չարխիֆալակյանը՝ ընդգծելով, որ խիստ վերահսկողությունը շարունակելու են և պատրաստ են ընդունել բիզնեսի նետած մարտահրավերները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]