Ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ. Զախարովա
20:30, 28 Հունվար 2021
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է, ուղևորության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, մանրամասները ներկա պահին համաձայնեցվում են կողմերի հետ»,- ասել է Զախարովան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում