Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանում «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն

Վրաստանում «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Գորիում, Թելավիում, Փոթիում և Զուգդիդիում խանութների և հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է apsny.ge-ն:

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն նշել է, որ համաճարակային իրավիճակում կարևոր է, որպեսզի շաբաթական երկու օրը մարդկանց շարժը ցածր լինի:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարբեր երկրների պրակտիկան, որոշում է ընդունվել շաբաթական երկու օր սահմանափակումներ գործարկել, ու դա պարտադիր չէ, որ շաբաթ և կիրակի օրերը լինեն:

Վրաստանում փետրվարի 1-ից կչեղարկեն մի շարք սահմանափակումներ, որոնց սահմանվել էին հոկտեմբերի 28-ից. կաշխատեն բոլորը, և ոչ միայն մթերային խանութներն ու առևտրի կենտրոնները: Վրաստանը նաև որոշել է վերսկսել մշտական ավիաթռիչքները, որոնք դադարեցվել էին 2020-ի մարտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am