Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցները հրապարակից գնացին դեպի դատախազության շենք

Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցները հրապարակից 
գնացին դեպի դատախազության շենք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հանրապետության հրապարակում հավաքը նախ սկսվեց Տերունական աղոթքով:

Հանրահավաքի մասնակից դպիրը հարթակից աղոթ հնչեցրեց: Այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց բանակի նահատակների հիշատակը:

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ռեժիսոր Արշակ Զաքարյանը վստահեցրեց, որ հավաքը կուսակցական բնույթ չունի: «Սա վերկուսակցական հավաք է: Իհարկե, այստեղ տեսա տարբեր կուսակցություններից մարդկանց: Բոլորս այստեղ եկել ենք որպես հայեր, որպես ՀՀ քաղաքացիներ: Ներկա են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,-ասաց նա` հայտարարելով, որ շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Իմ կոլեգաներից շատերն այստեղ են: Մի մասն այսօր չկա, չգիտեմ, թե ինչու չկան, միգուցե նրանք սատարում են այսօրվա իշխանությանը: Մի մասը գտնում է, որ ավելորդ է փողոց դուրս գալը»:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ հնարավոր ապստամբության վերաբերյալ հայտարարությանը՝ նա նշեց՝ կողմնակից է, որ լինեն որոշակի գործողություններ, բայց զինված կամ որևէ այլ ապստամբության կողմնակիցը չէ:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am