Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների 
հարցին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանի խոսքով՝ իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լըմուանը նշեց Երևանում լրագրողների հետ զրույցում:

«Բնականաբար, այդ հարցն արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց դրա հնարավորությունն ունենում ենք: Ամեն դեպքում, երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում ամեն ինչ դնում ենք սեղանին, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը: Ռազմագերիների հարցով գլխավոր մանդատը ԿԽՄԿ-ն ունի և իրենք աշխատում են այդ ուղղությամբ, բայց, բնականաբար, մենք էլ ամեն հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը»,- ասաց ԱԳՆ պետքարտուղարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]