Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 742-ով

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 742-ով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել Է 742-ով: Մահացել Է 12 մարդ:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 255 564 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաները լքել Է 1 081 մարդ, համավարկի սկզբից ի վեր ապաքինվել Է 245 527 հիվանդ: Մահացել Է 3 108-ը:

Մեկ օրում արվել Է 18 007 թեստ, այդ թվում ՝10 627 հակագենի եւ 7 380 պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ:

Այժմ կարանտինում Է գտնվում 497 մարդ, ստացիոնարներում՝ 2 842, քովիդ-հյուրանոցներում՝ 347 հոգի: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am