Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետն ակնկալում է, որ ՀՀ և ՌԴ միջև ավիահաղորդակցության վերականգնումը կնպաստի տուրիզմի ոլորտի վերականգնմանը

Վարչապետն ակնկալում է, որ ՀՀ և ՌԴ միջև ավիահաղորդակցության վերականգնումը 
կնպաստի տուրիզմի ոլորտի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագրի հաջող իրականացման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կզարգանա: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում: Վարչապետը հույս հայտնեց, որ արդեն փետրվարի վերջից երկկողմ կանոնավոր ավիաչվերթների ծավալը էապես կաճի:

«Սա ենթադրում է, որ թռիչքները դեպի ՌԴ կընդլայնվեն, չվերթները կավելանան։ Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ մեր գործընկերներին ու Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։ Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից ու Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնմանը սպասում է նաև տուրիզմի ոլորտը, ինչը կնպաստի փոխայցելությունների ծավալների ավելացմանն ու ոլորտի վերականգնմանը:

«Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագիրը կգործարկվի փետրվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]