Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ 
ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստրասբուրգում հունվարի 25-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում չի ներառվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ամրագրված դրույթը, այն է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ «Մարդու իրավունքներ» ասվածը վերացական եւ գեղեցիկ բառակապակցություն չէ։ Այն սնվում է իրական մարդասիրությունից, որը համահունչ է հայկական քաղաքակրթությանը անգամ միջնադարում։ Մարդու եւ համամարդկայինի միահյուսումը արտահայտվել եւ արտահայտվում է ոչ միայն հայկական մշակույթի տարբեր դրսեւորումներում, այլեւ հայ քաղաքական-իրավական մտքի ձեւակերպումներում։ Այսօր, երբ աշխարհին մատուցվում է մարդու իրավունքների գերակայությունը որպես մոդել, որքան էլ ցավալի է՝ տնտեսական եւ քաղաքական շահերից ելնելով, հայ մարդու կյանքի եւ ազատության իրավունքը հայտնվել է համաշխարհային քաղաքական օրակարգերի լուսանցքում։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ հարցը չի ընդգրկվել օրակարգ այն հիմնավորմամբ, որ նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում։ Զեկույցի հեղինակը լինելու է իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանը: «Մերժելով հանդերձ, այնուամենայնիվ հարցը դարձավ քննարկման առարկա: Քաղաքական խմբերից ԵԺԿ–ի եւ ԱԼԴԵ–ի ղեկավարները լիագումար նիստի ժամանակ խոսեցին խնդրի կարեւորության մասին։ Մենք եւս մեր ելույթներում թե՛ քաղաքական խմբերում, թե՛ հանձնաժողովների նիստերի ժամանակ, թե՛ լիագումար նիստի ընթացքում անդրադարձել ենք հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող անձանց խնդրին՝ ընդգծելով հարցի հրատապության մասին»,- ասաց նա»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am