Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռիսկեր եւ հնարավորություններ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռիսկեր եւ հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ի՞նչ սպասել ԵԱՏՄ էներգետիկ շուկաների ձեւավորման գործընթացից Հայաստանի մասով, ի՞նչ ռիսկեր ու հնարավորություններ կարող են լինել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է բնական գազի ընդհանուր շուկային։ «ՀՀ»-ն պարզաբանման նպատակով դիմեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանին։

Նրա խոսքերով, լինելով ԵԱՏՄ անդամ, մենք անխուսափելիորեն պետք է մասնակցենք Միության ընդհանուր էներգետիկ շուկաների ձեւավորման գործընթացին: Վերջիններս ունեն երեք հիմնական բաղադրիչ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաներ, որոնց մեկնարկը պետք է տրվի 2025 թ., ինչի համար անդամ-պետություններն արդեն այսօր սկսել են ներդաշնակեցնել սեփական օրենսդրական դաշտը Միության անդրազգային պահանջներին: Այդ ներդաշնակեցման թերեւս ամենակարեւոր արտահայտումն ազգային էլեկտրաէներգետիկ շուկաների ազատականացումն է, որը մեկնարկել է նաեւ Հայաստանում, թեեւ բազմաթիվ խնդիրներով:

«Ինչ վերաբերում է բնական գազի ընդհանուր շուկային,- ասաց Վահե Դավթյանը,- ապա այն թե՛ ռիսկեր եւ թե՛ հնարավորություններ է պարունակում Հայաստանի համար: Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է, որ շուկան գործելու է սփոթային մոդելով, գործարկվելու է գազային բորսա, որտեղ իրականացվելու է բնական գազի առք ու վաճառք՝ համաձայն ընթացիկ շուկայական կոնյունկտուրայի»: Մասնագետը միաժամանակ հավելեց, թե սա, իհարկե, էապես կապաքաղաքականացնի բնական գազի շուկան: Սակայն պետք է հաշվի առնել կարեւորագույն մեկ բան…»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am