Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արման Հովհաննիսյանը` «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ

Արման Հովհաննիսյանը` «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 27-ամյա պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է։  Բացի «Փյունիկից» Հայաստանում նա խաղացել է «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» և «Գանձասար-Կապանում»։ Արտասահմանում Հովհաննիսյանը հանդես է եկել ուկրաինական «Զիրկա» և ղազախական «Տոբոլ»ակումբներում։

Արման Հովհաննիսյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am