Հասարակական

System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք

1 րոպեի ընթերցում

System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ խմբի «Ինստագամի»-ի պաշտոնական էջում տարածած հայտարարությունից:

«Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար»,-ասված է հայտարարությունում:

Առցանց դրամահավաքը տեղի կունենա հունվարի 30-ին խմբի YouTube-ի ալիքում: Առցանց միջոցառումից հետո կլինի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան:

View this post on Instagram

A post shared by System Of A Down (@systemofadown)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում