Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում

Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի 
դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում ներկայում ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ շարունակում է կրթությունը, թեպետ, այս թիվը փոփոխական է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս փուլում մի գործընթաց է, երբ պարբերաբար ընտանիքները վերադառնում են Արցախ:

«Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ երեխաների փաստաթղթերի առկայությունը խոչընդոտ չլինի նրանց դպրոցում սովորելու համար: Ասեմ, որ հետևողականորեն այս հարցը կարգավորում ենք»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է արցախցի երեխաներին դասագրքերով ապահովելուն, ապա նախարարի տեղակալը նշեց, որ հենց սկզբից եղել է պայմանավորվածություն, որ բոլոր դեպքերում նրանք պետք է ապահովված լինեն դասագրքերով: Մնացած բոլոր հարցերն էլ կարգավորվում են մարզպետարանների հետ համագործակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]